ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ այս պահին մայրաքաղաքում ու մարզերում բոլոր ճանապարհները բաց են:
Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ «առավոտյան անհնազանդության ակցիաներ չեն լինելու, փոխարենը՝ ժամը 12:00-ից քաղաքը պարալիզացնելու են»։ Նա հավելել է, որ շաբաթ օրը ավտոերթով գնալու են Հայաստանի գեղեցիկ քաղաքներից մեկը ու հետ են գալու այդ քաղաքի բնակիչների հետ՝ չմանրամասնելով, թե որ քաղաքի մասին է խոսքը։

