Ընթանում է Շիրակի մարզով անցնող Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգումը։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի ընթացքում։ Այս մասին հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Շինարարությունն իրականացնող կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» ՍՊԸ-ն։
- Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ
- ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 338 միլիոն դրամ է։
4կմ երկարությամբ ճանապարհահատվածին արդեն մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել են մայթեր, կողնակներ, կողային առուներ, տեղադրվել են վաքեր, կատարվել են նաև այլ աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։