«Ճանապարհ դեպի Մինսկ». ըմբիշ Կարապետ Չալյան

Ամենադիտվածներ

Հաստատվել են այն ԲԿ-ները, որտեղ պետպատվերի շրջանակում կիրականացվեն չարորակ հիվանդությունների անվճար վիրահատությունները

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 18-րդ հերոսն է հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը:

Կարապետ Չալյան

Մարզաձևը։ Հունահռոմեական ըմբշամարտ

Ծնվել է։ 07/08/1993

Ծննդավայրը։ Գյումրի

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ 2-րդ անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2018թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում պարտությունը

Ամենակարևոր հաղթանակը: 2013թ. աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճած ոսկե մեդալը

Եվրոպական խաղերում…

«Գնում եմ հաղթանակի հետևից, սակայն, եթե չստացվի չեմպիոն դառնալ, բրոնզե մեդալն ավելի նախընտրելի է, քանի որ այն հաղթելով ես նվաճում՝ ի տարբերություն արծաթե մեդալի»։

Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 28-30-ը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ