fbpx
Աշխարհ

Ճապոնիայում մեկնարկել է առանց փողկապների սեզոնը

Ճապոնիայում մեկնարկել է հայտնի Cool biz արշավը: Տաք եղանակների հաստատմամբ պայմանավորված` պետական ծառայությունների աշխատակիցներին թույլատրվում է աշխատանքի գնալ առանց փողկապների:Սկզբից, որպես կանոն, օրինակ են ծառայել բնապահպանության նախարարության աշխատակիցները, ովքեր ոչ միայն փողկապներ չեն կապել, այլև հագել են կարճաթև վերնաշապիկներ:
Այս իրադարձությունը Ճապոնիայում միշտ հասարակական մեծ քննարկումների թեմա է դառնում: Լրատվամիջոցները շատ հետևողական են, թե հատկապես նախարարներից ովքեր են, որ իրենց թույլ են տալիս այս շրջանում աշխատանքի գնալ առավել ազատ ոճով հագնված:
Այս արշավը Ճապոնիայում սկսվել է 2005 թվականից: Սկզբում այն տևում էր հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը, սակայն 2011 թվականի հզոր երկրաշարժից հետո արշավը սկսվում է մայիսի 1-ից և ավարտվում հոկտեմբերի 31-ին: Ակցիայի շնորհիվ ճապոնացիներն առավել քիչ են օգտագործում օդորակիչներ,  ինչով նպաստում են էլեկտրաէներգիայի խնայողությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ