Աշխարհ

Ճապոնիայում երկրաշարժից տուժել է առնվազն 11 մարդ

Ճապոնիայի Ֆուկոփի պրեֆեկտուրայում սեպտեմբերի 4-ին երկարաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 5 բալ։ Դրա հետևանքով տարբեր աստիճանի վնասվածք է ստացել առնվազն 11 մարդ, որոնց թվում կան նաև երեխաներ։

Ըստ աղբյուրի՝ իշխանությունները տեղի բնակիչներին նախազգուշացրել են, որ առաջիկայում կարող է ունենալ նման ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ