Կրթություն
19:40 18/03/2020

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առնցանց ուսուցման է անցել

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը հայտարարություն է տարածել համալսարանում առցանց ուսումցան մեկնարկման մասին:

«Հիմք ընդունելով հանրապետության տարածքում ՀՀ կառավարության սահմանած արտակարգ դրության պահանջները՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը մարտի 17-ին հրավիրել է ռեկտորատի արտահերթ նիստ։ Ռեկտորատի նիստի որոշմամբ մարտի 24-ից համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի։ Ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տրվում կազմակերպելու ուսուցում, դասախոսություններ փոխանցել, հարց ու պատասխան կազմակերպել առցանց եղանակով։ Այդ գործընթացը կիրականացվի տարբեր եղանակներով՝ համալսարանում գործող moodle համակարգով, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև ֆեյսբուք սոցիալական կայքով։ Ավարտական կուրսերի համար քննական գործընթացը նույնպես կիրականացվի առցանց եղանակով։ Համալսարանի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «ուղիղ կապ մեզ հետ» հաղորդակցության ռեժիմը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ
COVID-19. թարմացումներ