Չավին կիսվել է գավաթի Կլասիկոյից իր սպասելիքներով.
Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» կխաղան «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա հինգշաբթի՝ մարտի 2-ին։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին։
«Սանտիագո Բեռնաբեու ճամփորդություններն ինձ միշտ հրապուրում են: Ես կցանկանայի խաղալ, շատ կցանկանայի խաղադաշտ դուրս գալ։ Դա հիանալի զգացողություն է, և այդ պատճառով ես իմ խաղացողներին ասում եմ, որ նրանք չպետք է վախենան։
Մենք շահեկան դիրքում ենք։ Մենք տիտղոս նվաճելու հնարավորություն ունենք։ Սա արձագանքելու հնարավորություն է։ Մենք խաղադաշտ դուրս կգանք հաղթելու և մեր անհատականությունը ցույց տալու համար»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։