Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մեկնում է Ադրբեջան։
Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Չավուշօղլուին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա նաև ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու միջազգային այլ հարցեր։