«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՉԼ եզրափակչում «Չելսիի» դեմ սպասվելիք խաղի ակնկալիքներից:
Մարզիչը նշել է, որ իր խաղացողները պատրաստ են Չեմպիոնների լիգայի եզրափակչին:
«Գիտեմ, թե նրանք որքան լավն են:
«Չելսին» բոլոր թիմերի համար խնդիրներ է ստեղծում, բայց մենք պիտի մտածենք, թե մենք նրանց համար ինչ խնդիրներ կստեղծենք: Նրանց դժվար է կանգնեցնելը նրանց ունեցած ֆուտբոլիստների որակի, մարզչի ու խաղային պլանի պատճառով»,-ասել է Գվարդիոլան:
Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից: