fbpx
Սպորտ

Չելսին նոր տրանսֆերային նպատակ ունի

«Աստոն Վիլան» թույլ է տվել «Չելսիին» բանակցել թիմի հարձակվող Ջոն Դուրանի հետ, հաղորդում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը դիտարկում է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը: «Աստոն Վիլան» իր հերթին բաց է բանակցությունների համար, քանի որ ձգտում է բարելավել իր ֆինանսական վիճակը:

Հաղորդվում է, որ բիրմինգհեմյան ակումբը Դուրանի տրանսֆերի համար պահանջում է մոտ 42 միլիոն ֆունտ (մոտ 49,8 միլիոն եվրո):

2023/24 մրցաշրջանում կոլումբիացի ֆուտբոլիստը «Աստոն Վիլայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 8 գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ