«Սպորտինգի» պաշտպան Ուսման Դիոմանդեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին»: Նշվում է, որ լոնդոնյան ակումբւ դիտարկում է պաշտպանին ամռանը ձեռք բերելու տարբերակը։
Այս մրցաշրջանում Դիոմանդեն «Սպորտինգի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։