«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլը չի միանա «Չելսիին» գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «արիստոկրատների» ղեկավարությունը հրաժարվել է 25-ամյա դարպասապահին ձեռք բերելու մտքից։
Լոնդոնյան ակումբը շարունակում է վստահել Ռոբերտ Սանչեսին փոխարինող Ջորջա Պետրովիչին։ Նշվում է, որ «կապույտները» այլ նպատակներ ունեն առաջիկա տրանսֆերային պատուհանի համար։ Դարպասապահ գնելն առաջնահերթություն չէ։