fbpx
Սպորտ

Չելսին որոշում է կայացրել Սիլվայի ապագայի վերաբերյալ

«Չելսիի» ղեկավարությունը և մարզչական շտաբը որոշել են չերկարաձգել պայմանագիրը 39-ամյա կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Հիշեցնենք, որ Սիլվան լոնդոնյան թիմ է տեղափոխվել 2020 թվականին։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ