Նիկոլյա Պեպեի «Արսենալ» հավանական տեղափոխության մասին է խոսել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
«Չեմ ցանկանում խոսել այլ թիմերի ֆուտբոլիստների մասին: Տրանսֆերային պատուհանի դեռ 1 ամիս բաց է լինելու, և մենք հնարավորություն կունենանք նոր ձեռքբերումներ իրականացնել: Այնուամենայնիվ, ես հիասթափված չեմ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք, որ Նիկոլյա Պեպեի տրանսֆերին հավակնում էր նաև «Նապոլին» և համաձայնություն էր ձեռք բերել «Լիլի» հետ, սակայն Պեպեն, նախընտրեց տեղափոխվել «Արսենալ»: