«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը կիսվել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ամերիկյան ակումբ տեղափոխության մասին իր կարծիքով։
«Մենք միշտ գիտեինք, որ Մեսսիի համար կռիվ է լինելու. Ես մի փոքր անհանգստացա, երբ «Բարսելոնան» սկսեց հետաքրքրվել նրա նկատմամբ։ Հասկանալի է, որ այս ակումբը հոգեհարազատ է նրա համար, և նա չի հասցրել պատշաճ հրաժեշտ տալ: Դա միակ դեպքն էր, երբ ես անհանգստացա, որ նա կարող է տեղափոխվել այլ ակումբ։
Բայց մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, հետո զանգ ստացանք, որտեղ նա ասաց, որ որոշել է գալ մեզ մոտ։ Ես Մայամիի բնակիչներին խոստացել եմ, որ ցանկանում եմ այստեղ բերել աշխարհի լավագույն խաղացողներին։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր սեփականատեր ասում է այս բաները, բայց Մեսսին այն խաղացողն էր, ում ես երազում էի Մայամի բերել առաջին իսկ օրվանից:
Ես նրան տեսնում եմ մեր համազգեստով, մարզվում և խաղում է, և չեմ կարող հավատալ, որ մեր ակումբում Լիոնել Մեսսի ունենք»,- The Times-ին ասել է Բեքհեմը: