fbpx
Սպորտ

Գրիզմանի հարցազրույցը Բարսելոնայի մամուլի ծառայությանը

Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Անտուան Գրիզմանը մասնակցել է ակումբի մամուլի ծառայության ավանդական 90 վայրկյան տևողությամբ հարցազրույցին:

Հարցազրույցի ընթացքում Գրիզմանին տրված հարցերին նա պետք է պատասխաներ հնարավորինս արագ: Նշենք, որ «Բարսելոնա»-ի լրատվության բաժինը նման հարցազրույցներ վերցնում է թիմի բոլոր նորեկներից:

Մանկության տարիներին ո՞վ է եղել ձեր կուռքը:

– Բեքհեմը:

– Կարողանու՞մ ես Ռուբիկ խորանարդ հավաքել:

– Ոչ:

– «Բարսելոնա»-ի պատմության մեջ ո՞վ է քո սիրելի լեգենդը:

– Պույոլը:

– Քեզ դուր գալի՞ս է ռեպը:

– Այո:

– «Բարսելոնա»-ում ու՞մն է ամենաժամանակակից սանրվածքը:

– Իմը:

– Կցանկանայի՞ր ունենալ հագուստի քո սեփական բրենդը:

– Այո:

– Ինչու՞ ես միշտ խաղադաշտ դուրս գալիս երկարաթև մարզահագուստով:

– Այդպես էր անում Բեքհեմը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ