fbpx
Քաղաքականություն

Չեմ կարծում, որ ՍԴ-ն բացասական որոշում կկայացնի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ․ վարչապետի խոսնակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտնի հանրապետական է, որը աչքի է ընկել իրարամերժ հայտարարություններով, մինչև կուսակցական դառնալը, այնուհետև նաև կուսակցական դառնալուց հետո, Մարտի 1-ի հարցով էլ բազմիցս հանդես եկել քննադատական հայտարարություններով: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանի, նրա խորհրդականի, աշխատակազմի ղեկավարի արած հայտարարությունները վաղուց դուրս են եկել իրավական հարթությունից և քաղաքական հայտարարություններ են դարձել։

«Ժամանակը եկել է, որ Սահմանադրական դատարանը նույնպես իր տեղը գտնի նոր Հայաստանում»,-նշեց Կարապետյանը:

Վարչապետի խոսնակի կարծիքով ՍԴ-ն ևս չի կարողանա անտեսել այն փաստարկները, որ բերվել են ԱԺ-ում:

Եթերի ընթացքում նա նաև ասաց, որ ինքը չի կարծում, որ Սահմանադրական դատարանը բացասական որոշում կկայացնի «Իմ քայլի»՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախաձեռնության վերաբերյալ։

«Այս ճգնաժամը չի կարող անվերջ շարունակվել և վստահ եմ, որ ելքեր կգտնվեն, որպեսզի Հայաստանը ի վերջո կանգնի լիարժեք զարգացման ուղու վրա»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ