ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով տեղեկացրել են, որ չեն մասնացելու ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններին ու չեն առաջադրելու թեկնածու։
Հայտարարության մեջ ասվում է, որ քննարկվել է թեկնածու առաջադրելու հարցը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի են համարում գործընթացն ինչ-որ կերպ լեգիտիմացները։
Հիշեցնենք, որ իշխող ուժը նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Այժմ նախագահի պարտականությունները կատարում է Ալեն Սիմոնյանը։

