fbpx
Զինված Ուժեր

Գերեվարված զինծառայողները չեն հատել սահմանը․ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանը գերի է վերցրել 6 հայ զինծառայողի։

Ադրբեջանական կողմը արդեն մի քանի օր է շարունակում է սադրել հայկական կողմին։ Հակառակորդը օրեր առաջ կրակահերթ էր բացել Վերին Շորժայի սահմանային ուղղությամբ, որի արդյունքում զոհվել էր պայմանագրային զինծառայող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ