ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ճեպազրույցի ընթացքում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Նա նշեց, որ խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի հնարավորություն կա, բայց կոնսենսուս պետք է փնտրել նաև դրսում։
Մարուքյանի խոսքով՝ իշխանությունները արտահերթ ընտրություններ անելու կամք ունեն։
Նա ասաց, որ եթե Խորհրդարանի լուծարման գործընթաց սկսվի, ապա նրանք ոչ մի կերպ չեն խոչընդոտելու դրան և սիրով կգնան դրան։
ԼՀԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, եթե ընտրություններն ավարտված լինեն հունիսի 1-ին, իսկ դա նշանակում է, որ Խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է սկսել առաջիկա 10 օրվա ընթացքում։