Ամբողջ պայքարը դեռ առջևում է և հաղթել դրանում հնարավոր կլինի միայն երկրի գունավոր բնակչության աջակցությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկանծու Ջո Բայդենը։
Բայդենը, որը դեռ նախագահական մրցավազքի ֆավորիտն է դեմոկրատների շրջանում, փետրվարի 3-ին Այովա նահանգում կայացած ընտրություններին գրավել է միայն չորրորդ տեղը, իսկ փետրվարի 11-ին Նյու Հեմփշիրում կայացած փրայմերիզում` հինգերորդ տեղը: Չսպասելով այս նահանգում քվեարկության արդյունքներին` քաղաքական գործիչը մեկնել է Հարավային Կարոլինա, որը նրա հենակետներից մեկն է։
«Դուք չեք կարող թեկնածու դառնալ դեմոկրատներից, չեք կարող հաղթել համընդհանուր ընտրություններում, եթե չստանաք սև և շագանակագույն ընտրողների ճնշող աջակցությունը: Սա բացարձակ փաստ է»,-ասել է Բայդենը Հարավային Կարոլինայում իր ելույթի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ հենց այդպիսի իրավիճակ էր ժամանակին դեմոկրատներ Զիմի Քարթերի, Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի մոտ:

