fbpx
Ժամանց

20:30 11/6/2019

«Չեռնոբիլ» սերիալի նկարահանման վայրերով էքսկուրսիա կկազմակերպվի

Կիևի իշխանությունները էքսկուրսիաներ կկազմակերպեն բոլոր այն վայրերով, որտեղ անցել են HBO-ի աղմկահարույց «Չեռնոբիլ» մինի-սերիալի նկարահանումները: Հիշեցնենք, որ սերիալը գլխավորում է IMDb կայքի բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալների ցանկը՝ ստվերում թողնելով անգամ “Game of Thrones” և “Breaking Bad” հեռուստասերիալները:

Զբոսաշրջության կոմիտեն դիտարկում է նկարահանումների վայրեր տանող մի քանի ուղի, որոնք իհարկե կներառեն Կիևը և Չեռնոբիլը: Ծրագիրը կներառի Չեռնոբիլի Ատոմային էլեկտրակայանի ստորգետնյա բունկերը, հրդեհային բաժանմունքը, հիվանդանոցը, «Մահվան կամուրջը», որից վթարի օրը Պրիպյատի բնակիչները հետևում էին հրդեհին, կենտրոնական հրապարակը “Полiсся” հյուրանոցով և քաղաքապետարանը:

Գիդերը կպատմեն սերիալի նկարահանումների մասին, կխոսեն դժվարություններից, ինչպես նաև կներկայացնեն հետաքրքիր փաստեր թե՛ սերիալի, և թե՛ իրական դեպքերի մասին:

Վերեվ