Մոսկվայում չեղարկվել է Հաղթանակի շքերթի օրվա առթիվ միջոցառման օդային մասը։
Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ավիացիան չի մասնակցում զորահանդեսին եղանակային պայմանների պատճառով։
Փոխարենը միջոցառումը անցավ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեքենայացված շարասյան անցմամբ։ Հրապարակով անցել է 131 միավոր ռազմական տեխնիկա։ Մեքենայացված շարասյունը եզրափակել են «Յարս» ռազմավարական հրթիռային համալիրները և «Բումերանգ» նորագույն զրահագնացները։ Հրապարակից վերջինը դուրս կգա միավորված զինվորական նվագախումբը։