fbpx
Քաղաքականություն

Չեխիան զենք չի արտահանում Ադրբեջան․ Չեխիայի ՊՆ ղեկավար

Չեխիայի Հանրապետությունը կատարում է բոլոր միջազգային պարտավորությունները` զենքի արտահանման ոլորտում։ Եվ հաուբիցների մատակարարումը չի իրականացվել Չեխիայի կողմից, այլ կատարվել է երրորդ երկրների կողմից։

Այս մասին այսօր Երևանում ճեպազրույցի ժամանակ ասաց Չեխիայի ՊՆ ղեկավարը։

«Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր կանոնները, և արտոնագիր չենք տալիս այդ զինատեսակները Ադրբեջան արտահանելու համար»,- ասաց նախարարը։

Նրա խոսքերով` այդ հաուբիցների արտահանման դիմումներ եղել են, բայց դրանք մերժվել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ