«Բարսայի» ավագ Լիոնել Մեսսիի հարցազրույցին է անդրադարձել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Հիշեցնենք, որ Մեսսին միասնականության կոչ էր արել։
«Չգիտեմ՝ արդյոք հանգիստ կապրեմ Մեսսիի խոսքերից հետո:
Դա շատ լավ է, որ թիմի ավագը միասնականություն է պահանջում:
Կարծում եմ, որ այս պահին մենք ավելի հանգիստ ենք՝ հաշվի առնելով այն փորձությունները վերջին շաբաթների ընթացքում», – Կումանի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: