ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ ծրագրեր չունի՝ կապված ԼՂ թեմայի շուրջ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելու հետ:
«Եթե անհրաժեշտություն լինի, որևէ կասկած չի լինի, և նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը:
Պեսկովը հայտնել է, որ այս շաբաթվա համար էլ դեռ բանակցելու հստակ ծրագրեր չկան:
«Սակայն դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է: Եվ, իհարեկ, այնտեղ՝ Ղարաբաղում, իրավիճակն արագ է զարգանում, այդ պատճառով այստեղ դժվար է կռահել: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվեն նաև երկխոսության պահանջներ»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից: