fbpx
Քաղաքականություն

Չի կարելի ասել, թե ՀԱՊԿ-ի վրա Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Հայաստանը. Շավարշ Քոչարյան

Չի կարելի ասել, թե ՀԱՊԿ-ի վրա Ադրբեջանն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Հայաստանը: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք անհանգստություն էին հայտնել՝ կապված ՀԱՊԿ-ի և Բաքվի միջև համագործակցության հնարավոր ակտիվացման հետ:

Փոխնախարարը հայտնեց, որ Ադրբեջանը կազմակերպության վրա որոշակի ազդեցություն ունի, սակայն այն անուղղակի է, այսինքն՝ ՀԱՊԿ այլ անդամ երկրների հետ համագործակցության միջոցով:

«Ի վերջո, ՀԱՊԿ-ն անկախ երկրների միջև համաձայնագիր է, որոնք որոշակի առումով կապված են համաձայնագրի և պարտավորությունների հետ: Մյուս կողմից, երկրները կարող են երկկողմ համաձայնություններ, պարտավորություններ ունենալ այլ ձևաչափերով»,-նշեց Քոչարյանը:

Քոչարյանը միաժամանակ ընդգծեց, որ այդ համաձայնությունները որևէ կերպ չեն ազդում ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունների և կնքված պարտավորությունների վրա, որոնք կնքվում են ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Այդ դիրքորոշմանը, Քոչարյանի խոսքով, աջակցում և ըմբռնումով են մոտենում են ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ նաև ԵԱՏՄ-ում:

«Պատկերացրեք, եթե այդ կազմակերպությունում լիներ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Մեզ համար դա, այսպես ասած, անընդունելի տարբերակ կլիներ»,-եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ