fbpx
Աշխարհ

Վրաստանը չի կարող Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ ելնելով ազգային շահերից

Վրաստանը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված միջազգային պատժամիջոցներին, սակայն չի կարող Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ իրականացնել՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին հայրնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք, շատ բնական հանգամանքների պատճառով չենք կարողանա ազգային տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ ունենք մեր ազգային շահերը, մարտահրավերները մեր անվտանգությանը, տնտեսությանը: Սա է մեր շարժառիթը»,- ասել է Ղարիբաշվիլին, որի ելույթը հեռարձակվել է Facebook-ում Վրաստանի կառավարության էջում:

Նա նաև հավելել է, որ կառավարությունը քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, և ոչ մի ընկերություն, որի դեմ պատժամիջոցներ են սահմանվում, չի կարողանա շրջանցել դրանք Վրաստանի տարածքով։

«Իհարկե, քաղաքականապես մենք աջակցում ենք Ուկրաինային միջազգային հարթակում: ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում մենք միացել ենք 260 բանաձևերի: Բնականաբար, մենք միջազգային, համաշխարհային ֆինանսական համակարգերի անդամներ ենք:  «Մենք շատ հստակ ասել ենք, որ ընկերությունները պատժամիջոցներից խուսափելու հնարավորություն չեն ունենա»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ