fbpx
Աշխարհ

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի Տարապակա տարածաշրջանում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 07։55-ին (երևանյան ժամանակով՝ 11։55)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 185 հազար բնակչություն ունեցող Արիկա քաղաքից 153 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 106 կմ խորության վրա։
Ցնցումների հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ