fbpx
Աշխարհ

Չինացի զբոսաշրջիկները շատացել են Թուրքիայում

Չինացի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիայում բավականին մեծ աճ է արձանագրել։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2016 թվականին Թուրքիա այցելել է 167.570, 2017 թվականին՝ 247.277, 2018 թվականին՝ 394.000-ից ավել չինացի զբոսաշրջիկ։

2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում արդեն 167.961 զբոսաշրջիկ է Չինաստանից Թուրքիա եկել։

Բացի քանակական աճից՝ չինացի զբոսաշրջիկները նաև գումար ծախսելու տեսանկյունից են աճ գրանցել։

Եթե 2018թ. հունվար-մայիս ամիսներին մեկ չինացի զբոսաշրջիկը միջին հաշվով 3379 դոլար էր ծախսում Թուրքիայում, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 5081 դոլարի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ