Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել:
ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Չինարում և Չորաթանում 122 մմ տրամաչափով արկեր են հայտնաբերել:
««Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:
Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2351245158503718&id=1513184855643090&__xts__[0]=68.ARDnXUPRKPbhZZQayVwOeXEKR0XcAjzdgkqVmuC1QCc0Hay_oXTiTM-C6pLHxIG4TPQrWyHrzj0JQSQJgpdLL1kDuc0_aG4-WwileWmUCYgbMxdbw-XsA31Gks1Xf2s6F_NM5xPrrd1l_TEfE70YsQKlqUs9Wyf6yGwAKUY0BDmMCbT38ub5n3BcMOi5cWlfwytS3mleIv6OiSS1v891sbji4mv-H38pffpgxSsm5Rxo7YknL7CkhgfD63s7Ni6L6RECLKuIv0drZVR_vqVBGkeKfL7O6LU3z4ivM8hVC6mC_p2Hrp728eWC-6uOSIid27Ey2ryKpVKn3teYC9RnkVucLFeU&__tn__=-R