fbpx
Աշխարհ

Չինաստանի դատախազությունը Ինտերպոլի նախկին ղեկավարին կալանելու որոշում է ընդունել

Չինաստանի ժողովրդական գերագույն դատախազությունը որոշում է կայացրել կալանել Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյին։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

«Օրենքին համապատասխան՝ Չինաստանի ժողովրդական գերագույն դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Ինտերպոլի նախկին ղեկավար, հանրային անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Մեն Հունվեյի նկատմամբ կաշառակերության կասկածանքների հիման վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ