Չինաստանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերջին ռաունդի ընթացքում համաձայնել է կրճատել համատեղ առևտրում առկա հակակշիռը և սկսել ակտիվորեն մեծացնել ամերիկյան գյուղաատնտեսական արտադրանքի և էներգառեսուրսների ներկրումը։ Այս մասին հայտնում է Չինաստանի առևտրի հարցերով նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն։
Պեկինում նշել են, որ ԱՄՆ-ի հետ առևտրային վեճերի շուրջ բանակցությունների վերջին ռաունդի ընթացքում կողմերին հաջողվել է կարևոր առաջընթացի հասնել։ «Կողմերն անցկացրել են ազնիվ, առարկայական և արդյունավետ քննարկումներ»,- ասվում է հայտարարությունում։
Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները հստակեցրել են բանակցությունների հետագա գրաֆիկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Չինաստանի հանդեպ նոր մաքսատուրքեր կսահմանի, եթե մինչև մարտի 1-ն առևտրային գործարք չկնքվի։
Աղբյուր՝ shantnews.am
