ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում շատ գումար է կորցրել, սակայն վստահեցրել է, որ միևնույն է՝ սիրում է իր աշխատանքը։
«Ես վիթխարի գումարներ եմ կորցրել՝ զբաղվելով այս աշխատանքով։ Դա գումար չի բերում։ Այն ամենաանշահավետ զբաղմունքներից մեկն է։ Բարեբախտաբար, ես գումարի կարիք չունեմ»,- ասել է նա The New York Times -ի հետ հարցազրույցում։
Այդուհանդերձ, նա նշել է, որ սիրում է իր աշխատանքը և կառաջադրի թեկնածությունը երկրորդ ժամկետում։
Փորձագետները մատնացույց են անում Թրամփի հյուրանոցներում օտարերկրացի հյուրերի կացության փաստերը։
Ավելի վաղ Forbes ամսագիրը հայտնել էր, որ 2018 թվականին Թրամփն անշարժ գույքի վաճառքից մոտ 35 մլն դոլար է աշխատել։