Չինացի գրաքննիչը պահանջել է, որ Disney-ը որոշ տեսարաններ հանի Toy Story մուլտֆիլմից, որը կոչվում է Buzz Lightyear: Մուլտֆիլմում ցուցադրվում է միասեռականների համբույր՝ երկու կին կերպարների միջև. հայտնում է Reuters-ը:
«Մենք ոչինչ չենք կտրելու. հատկապես այնքան կարևոր մասեր, որքան սիրառատ և ոգեշնչող հարաբերություններն են»,- ասել է կինոպրոդյուսեր Գալին Զուսմանը:
Միաժամանակ Reuters-ը չի հաստատում, որ հենց համբույրի տեսարանն է, որ դուր չի եկել չինացի գրաքննիչներին։

