fbpx
Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսից զոհերի թիվը անցել է 1000-ը

Չինաստանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 1016-ի, բուժվածների թիվը՝ 3996-ի, վարակվածների գրանցված թիվը 42 638 է: Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը:

Մեկ օր առաջ հաղորդվել էր 40 100 հիվանդի և 908 մահացածի մասին:

«Փետրվարի 10-ի կեսգիշերի դրությամբ առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգներից ստացել է 42 638 վարակված մարդու մասին տեղեկատվություն, որոնցից 37 626-ը ներկայում հիվանդ է (7333 մարդ գտնվում է ծանր վիճակում), 3996 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 1016-ը մահացել է»,-նշված է պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Հոնկոնգում գրանցվել է վարակի 42 դեպք (1 մարդ մահացել է), Մակաոյում հիվանդների թիվը 10-ն է, որից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, Թայվանում վարակվածների թիվը 18-ն է, որոնցից մեկը կրկին դուրս է գրվել հիվանդանոցից:

Ներկա դրությամբ վարակվածների հետ շփման մեջ գտնված 187,7 հազար մարդ հսկողության ներքո է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ