Ես երջանիկ եմ «Տոտենհեմ»-ում: Այս մասին ասել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ պատասխանելով «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնին։ Վերջինս նշել էր, թե իբր Մոուրինյոն փոշմանել է լոնդոնյան թիմը գլխավորելու համար:
«Սրանով ես պատասխանում եմ այն մարդկանց, որոնք ինչ-որ բան խոսելով՝ ցանկանում են հայտնվել թերթերի առաջին էջերին։ Դուք ինձ ճանաչում եք այնքան լավ, որ հասկանաք, որ ես, իրոք, երջանիկ եմ:
Այո՛, դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելու համար են:
Ինձ դուր են գալիս խաղացողներն ու այն հարաբերությունները, որոնք ես ստեղծել եմ: Եթե տեսնում եք, որ ես տրամադրություն չունեմ, ուրեմն դա վատ արդյունքների պատճառով է:
Անհամբերությամբ սպասում եմ մյուս մրցաշրջանին»,-ասել է Մոուրինյոն:

