fbpx
Աշխարհ

Չինաստանում հակաահաբեկչական «միկրոալիքային զենք» են մշակում

Չինաստանի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում մշակում են միկրոալիքային ռադիոտեղորոշման կայանների սկզբունքով աշխատող ռազմական տեխնոլոգիա, որը ներազդելու է ահաբեկիչների ենթամաշկային նյարդերի վրա՝ նրանց մոտ ցավի զգացողություն առաջացնելով։ Այս մասինն հայտնում է տեղական լրատվական կայքերից մեկը։

«Ակտիվ զսպման միկրոալիքային համակարգ» անվանումը ստացած տեխնոլոգիան, ըստ չինական կողմի, տեղին չէ որպես զանգվածային խոցման զենք, թեև այն կիրառվելու է հակաահաբեկչական պայքարում, ինչպես նաև սահմանների անվտանգության ապահովման համար։ Հակառակորդի մոտ ցավի զգացում առաջացնելով՝ այս համակարգը զրկելու է նրան ակտիվ գործողություններ իրականացնելու հնարավորությունից։

Համակարգը, սակայն, արտաքինից նման է հեռախոսային կապի տեխնիկական աջակցման կամ նմանատիպ մեքենայի։ Դրա հիմնական հանդույցը փոքր ծավալ ու քաշ ունի, ինչը թույլ է տալիս այն կիրառել բազմազան հնարավոր սցենարներով։ Այս պահին մշակվում է համակարգի երկու տարբերակ՝ անհատական ազդեցության, ինչպես նաև խմբերի վրա միանգամից ազդելու համար։

Այս պահին սարքը փորձարկումներ է անցնում Չինաստանի ուժային կառույցների վերահսկողությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ