Չինաստանի Խայնան մարզում Hello Kitty մուլտիպլիկացիոն հերոսի թեմատիկ այգի կհայտնվի։ Այս մասին հաղորդում է Xinhua-ն:
Ծրագիրը կթողարկվի 2024 թվականին:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Sanrio (Shanghai) International Trade ընկերությունը, որն ունի տվյալ բրենդի իրավունքները, և չինական Funde Holding Group ընկերությունը:
Բացի թեմատիկ այգուց՝ ծրագրվում է ստեղծել մի շարք օբյեկտներ՝ հյուրանոցներ և առևտրային հարթակներ:
Ակնկալվում է, որ այգու պաշտոնական բացումից հետո ամեն տարի այնտեղ կայցելի մոտ 2 մլն մարդ։
Չինաստանի իշխանությունները մտադիր են մինչև 2025թ. Խայնանը տուրիզմի միջազգային կենտրոնի վերածել: