Չինաստանի Ցզյանմեն քաղաքում դատարանը կանադացուն մահապատժի է դատապարտել: Վերջինս մեղադրվում է թմրանյութերի վաճառքի մեջ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը՝ ամբաստանյալ Ֆան Վեյը ներգրավված է եղել հոգեմետ դեղերի առանձնապես խոշոր չափերի վաճառքի մեջ: Միաժամանակ դատավճիռ է կայացվել նաև նրա 10 մեղսակիցների նկատմամբ, այդ թվում մեկ ԱՄՆ և չորս Մեքսիկայի քաղաքացիների:
Հետաքննության նյութերի համաձայն, հանցավոր խումբը զբաղվել է մեթամֆետամինի գաղտնի արտադրությամբ, ինչպես նաև դրա իրացման ստվերային ցանց է ստեղծել: Հանցագործներից մի քանիսը դատապարտվել են ցմահ ազատազրկման, ինչպես նաև մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ: