fbpx
Ժամանց

Դերասանուհի Կարդինալեի զգեստները աճուրդի կհանվեն

60-ականների ոճի խորհրդանիշ համարվող, իտալական կինոյի լեգենդ Կլաուդիա Կարդինալեի զգեստապահարանից ամռանը 130 ցուցանմուշ է աճուրդի հանվելու Փարիզում:

«Իր ժամանակների մեծագույն դերասանուհիներից մեկը նախընտրել է գեղեցիկ, շքեղ, երբեմն նաև ընդգծված համեստ, բայց, այնուամենայնիվ, շատ զգայական հագուստներ, որոնք նրա զարմանահրաշ արտաքինի և մեծ տաղանդի համադրությամբ նրան արժանացրել են «սիրո աստվածուհու» և իտալացի հանդիսատեսի սիրելիի փառքին», – ասվում է աճուրդի տան մեկնաբանությունում:

Կարդինալեի հանդերձանքները ստեղծել են այնպիսի հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Էմիլիո Շուբերտը, Ռոբերտո Կապուչին, Իռեն Գոլիցինը և ուրիշներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ