fbpx
Աշխարհ

Չինաստանում մտադիր են սեփական թվային արժույթ փորձարկել

Չինաստանում պատրաստվում են փորձարկել էլեկտրոնային վճարումների համակարգ, որը հիմնված է սեփական թվային արժույթի վրա: Այս մասին հայտնում են երկրի Ազգային բանկից։

Փորձարկումները նախատեսվում է իրականացնել Շենչժեն և Սուչժոու քաղաքներում: Այս նպատակով բանկը գործարար կապեր է ստեղծել 4 կոմերցիոն բանկերի և երեք հեռուստահաղորդակցական ընկերությունների հետ:

https://azat.tv/chinastanum-mtad…rjuyt-pordzarkel/ԶԼՄ-ները փոխանցում են, որ կենտրոնական բանկը ամեն կերպ խրախուսում է նոր գործընկերներին սեփական մարտավարությունները մշակելու և նոր համակարգի տարածման հարցում:

Նախնական ծրագիրը կենտրոնանում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են տրանսպորտը, կրթությունը, առևտուրը և բժշկությունը:

Նոր համակարգը ենթադրում է, որ ազգային բանկը նոր թվային արժույթը կփոխանցի կոմերցիոն բանկերին: Համակարգից օգտվողներն ստիպված կլինեն թվային դրամապանակ գրանցել բանկերում՝ թվային արժույթը ստանալու և օգտագործելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ