Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները դրական արդյունք կտան: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը. հայտնում է РИА Новости-ն:
«Կողմերը Վաշինգտոնում կայացած վերջին խորհրդակցությունների հիման վրա կշարունակեն քննարկումները: Մենք, ինչպես ամբողջ աշխարհը, դրական արդյունքի հույս ունենք»,- ասել է նա:
Նշենք, որ հերթական բանակցությունները կկայանան Պեկինում փետրվարի 14-15-ը: