fbpx
Աշխարհ

Չինաստանը Թուրքիային բողոք է հայտնել ույղուրների մասին հայտարարությունների համար

Չինաստանը «զզվելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները ույղուրների մասին և բողոք հայտնել թուրքական կողմին: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյն իր հայտարարությունում կոչ էր արել Չինաստանին` հարգել էթնիկ ույղուրների իրավունքները և փակել ճամբարները, որոնք նախտեսված են նրանց բռնի պահման համար: Աքսոյը «խայտառակություն» էր որակել այն, որ XXI դարում դարձյալ ի հայտ են եկել համակենտրոնացման ճամբարներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ