fbpx
Քաղաքականություն

«Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով», – Կարո Փայլան

Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում այսօր հայտարարել է.

«Անցյալ շաբաթ հարևան Հայաստանում տեղի ունեցան խոհրդարանական ընտրություններ: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին իրականացված «թավշյա հեղափոխությամբ» վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն են գրանցել այս ընտրություններում՝ ստանալով ձայների ավելի քան 70 տոկոսը։

Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին: Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով:

Այստեղից կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և նախագահին կառուցողական պատասխան հղել Փաշինյանի այս ուղերձին:

Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և նրա ընկերներին»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ