fbpx
Հասարակություն

30 տարվա մեջ առաջին անգամ չկա զգացողություն, որ ՀՀ ղեկավարը սուվերենություն է զիջում․ Արուսյակ Հայրապետյան

Արուսյակ Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ֆիքսենք, որ երեսուն տարվա մեջ թերևս առաջին անգամ է, որ չկա զգացողություն, որ ՀՀ ղեկավարը սուվերենություն է զիջում։

Առաջին անգամ է, որ չկա դասալիք, այլ երկրի շահն ավելի վեր դասող, վախկոտ, ծախու կամ թերի ղեկավարության զգացողություն։

Ֆիքսենք, որ ՊՆ փայլուն արդյունքներով հպարտանալու էս թանկ զգացողությունը համեմված չէ այլևս «պողոսը չլինի պետրոսը մեզ կուտի»-ով։

Ֆիքսենք, որ մենք ուղղակի շատ անինքնավստահ ենք խաղաղ ժամանակներում, մեր մեջ արհեստականորեն ներդրված վախերի գերի։

Ֆիքսենք, որ էս մի հաղթանակից հետո սենց էլ շարունակենք՝ սուվերեն, ուժեղ, ոչ թե ռեակտիվ, այլ օրակարգ պարտադրող։

Երեսուն տարվա մեջ թերևս առաջին անգամ է, որ որպես ՀՀ քաղաքացի որևէ անբավարարվածություն երկրի ղեկավար վարչապետ, ՊՆ նախարար ու պաշտպանության պատասխանատուներից չունենք։

Սա ֆիքսում ենք։ Շնորհակալ ենք»։

https://www.facebook.com/arusyak.ludyhayrapetyan.9/posts/421889618780325?__cft__%5B0%5D=AZU3igCtZiWbc154UabbOI1xv08LJKOU_jPV1QBHF7cBURomXACTj4LNT8zAApk12wHxTAsLWdDjf9JEfftMBFbIi5NzTmhrU-sdhPMaEZ0KUZhBNnsQw2HO2pwKHX8ePz6tk0TfXKXInfQpMM8Igu9Y&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ