Հայրապետյանը զրուցել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի հետ

Ամենադիտվածներ

Հայրապետյանը զրուցել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդյանի հետ։

Հանգամանալից ներկայացրել եմ սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները, մասնավորապես, արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումներ կողմից խոցված հակառակորդի մարտական ուղղաթիռի հետ կապված միջադեպը, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

Նշել եմ, որ տեղի ունեցածն իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/1067726273692502?__cft__%5B0%5D=AZVGZbqDt4FM2R4CxEijgh1xj5FiSlQYCPptVc3o_e8Dm5ALQjJtzPM23kxCNHBl-ROpfTAApzwSotaPmbKuKw9Hv5g8EVpD46LYzFZDi7JvxLSV-IyTDjREavbgBaW1JODZeDrv93oJIOdnlKRK_76YWuO_eobg853pRi9b6I4cZYUhhb1SGRz4DcDkDOo4OOs&__tn__=%2CO%2CP-R

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ