fbpx
Քաղաքականություն

Չկան «իզմեր»՝ չեն իրականացվում նպատակները․ Նարեկ Այվազյան

Չկան «իզմեր»՝ չկան գաղափարախոսություններ։ Չկան գաղափարախոսություններ՝ չկան աժեքներ, սկզբունքներ և գաղափարներ: Չկան աժեքներ, սկզբունքներ և գաղափարներ՝ չկա աժեքների, սկզբունքների և գաղափարների դասկարգում։ Չկա աժեքների, սկզբունքների և գաղափարների դասակարգում՝ չկան նպատակների իրացման ճանապարհներ։ Չկան նպատակների իրացման ճանապարհներ՝ չեն իրականացվում նպատակները։ Հետևաբար, չկան «իզմեր»՝ չեն իրականացվում նպատակները։

Սա նման է մտքերի, որոնք ծնվում են մեր ուղեղներում և իրականություն չեն դառնում։ Մարդիկ անընդհատ, ամեն պահ մտքեր են գեներացնում, միլիոնավոր ու միլիարդավոր մտքեր են ծնվում, և մինչև դրանք չեն ստանում «ինչպե՞ս» (ինչպես իրականացնել) հարցի պատասխանը, մահանում կամ կորչում են մեր գլուխներում։ Իսկ «իզմեր» միշտ կան, ինչպես որ կան մտքերը։ Հարցը գաղափարակիրներն են եղել ու լինելու, որոնք չեն պատասխանել «ինչպե՞ս» հարցին։ Այդ հարցին միշտ պատասխանել են մարդիկ, որոնք հանդգնել են փակ աչքերով խավարում կռիվ տալ։ Ոմանք մատնվել են անհաջողության, ոմանց ժպտացել է հաջողությունը։

Բախտին ապավինելով՝ կարող է ստացվել ինչ-որ մտքերի իրականացում, բայց ոչ պետականության, տնտեսության, իրավական և այլ ոլորտների կազմակերպման ու իրականացման հարցերը։ Այսինքն՝ պետությանը վերաբերող հարցերը չի կարելի թողնել բախտի քմահաճույքին։ Անթույլատրելի է նաև չունենալ գաղափարախոսական հենք և իրականացնել կառավարում, քանզի ներքին անվտանգությունը խոցելի է դառնում անկանխատեսելիության պատճառով։

Մարդկիկ քաղաքացիական պայմանագիր են կնքել միմյանց միջև՝ ստեղծելով պետությունը և քաղաքական պայմանագիր են կնքել՝ ստեղծելով պետությունը կառավարելու ձևը։ Պետությունը կառավարելու ձևերից մեր համար ընդունելին և սամանվածը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական և իրավական ձևերն են, որոնք ծառայելու են եկել մեր երկրի քաղաքացիներին և մարդկանց, ում համար մեր պետությունը կարող է դառնալ հայրենիք, մեր ժողովուրդը կարող է դառնալ ազգություն:

Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը հանդիսացել, հանդիսանում և հանդիսանալու է թատերաբեմ աշխարհի խաղացողների համար: Սակայն դա չի ընկճել ու բարդույթավորել իմ ծնողներին և իրենց սերնդակիցներին, որպեսզի պայքարեն և հասնեն պատմական արդարության՝ հիմնադրելով Հայաստանի Հանրապետությունը, ինչի համար մեր և գալիք սերունդները պետք է փառքի ու պատվի արժանացնեն նրանց: Անկախություն բերած սերունդն իրենք են, և մենք՝ նրանց ժառանգներս, պարտավոր ենք շարունակել պայքարը՝ ավելի ամրացնելու նրանց ձեռքբերումները։ Նրանք հաղթել են նաև արցախյան պատերազմը, որը մենք պարտավոր ենք պահել ու շենացնել։

«Իզմերի» մերժվածության, բախտի որոշակի առկայության, քաղաքական պայմանագրի բացակայության և պետության անկախության խառնաշփոթում, որը առկա է մեր երկրում, որպես աշխարհաքաղաքական թատերաբեմ, ավելի խոցելի դառնալով հանդերձ, նաև մեծ հնարավորություններ է բացել, որոնցից կարող ենք օգտվել, միայն թե բալանսավորվածության ուղենիշը և կշռաքարերի տեսակի ընտրությունում անսխալական է հարկավոր լինել։ Տատանումներով լի աշուն-ձմեռ է սպասվում մեր քաղաքական էլիտային։

Խնդիրների լուծումը պետք է սկսել հիմքից՝ «իզմերից» անցնել քաղաքական կառավարման։ «Թատերաբեմի» կառավարումը պահանջվածությունը կմեծացնի և կդարձնի «փող աշխատելու» միջոց՝ տնտեսության ու բիզնեսի համար և «զենք հայթհայթելու» միջոց՝ անվտանգության ու պաշտպանության համար։

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ