Չկարողացա արդարացնել մարզիչներիս հույսերը, ոչ ոքի չեմ մեղադրում պարտություններիս համար. Մալխաս Ամոյան

Ամենադիտվածներ

72 կգ քաշային ըմբիշ, երիտասարդների Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը ամփոփել է Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում իր ելույթները։

«Ինձ հնարավորություն տրվեց մասնակցել մեծահասակների ԱԱ-ին։ Չկարողացա արադարացնել մարզիչներից հույսերը։ Անցկացրի 4 գոտեմարտ՝ 2-ում հաղթեցի, 2-ում պարտվեցի։ Ինչ-որ տեղ թերացել եմ մարզումներիս մեջ։ Կաշխատեմ ավելի շատ մարզվել և շտկել սխալներս, որպեսզի ավելի գրագետ գոտեմարտեր անցկացնեմ։ Փորձի պակասն էլ դեր ուներ, բայց ես ինքս իմ սխալների պատճառով պարվեցի։ Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել պարտություններիս մեջ։ Մարզիչներից հետ կգտնենք թերությունները և կաշխատենք դրանց վրա, որպեսզի հետագայում ավելի լավ արդյունքներ ցույց տամ»,- ասաց ըմբիշը։

Հիշեցնենք, որ սա Ամոյանի առաջին ԱԱ-ն էր մեծահասակների հավաքականում։ Նա պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով առավելության էր հասել սերբ Ալեկսա Երսկիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Ամոյանի մրցակիցը Լուսիան Բերնատեկն էր՝ Լեհաստան, որին Մալխասը հաղթել էր 7։0 հաշվով։ Քառորդ եզրափաչում նա 0։4 հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Աբույազիդ Մանցիգովին։ Սփոփիչ գոտեմարտում էլ 4։7 հաշվով զիջեց կորեացի ըմբիշին։

Ամենաթարմ