Championat-ի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի Եվրո 2020-ի կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչի Ստամբուլից Պորտու տեղափոխման լուրերը:
«Եզրափակչի տեղափոխությունը Ստամբուլից չի ազդի Սանկտ Պետերբուրգի եզրափակչի վրա: Այն տեղի կունենա հաջորդ տարի, ինչպես նախատեսված է»,- հայտնել է Սորոկինը։
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին: